Շուրջ 50 000 մարդ է մահացել ամռանը Եվրոպայում անոմալ տապի պատճառով

2 րոպեի ընթերցում

2026 թ. ամռանը անոմալ տապի հետևանքներից շուրջ 900 եվրոպական քաղաքում ավելի քան 50 000 մարդ է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Լոնդոնի Կայսերական քոլեջի Գրենթեմի ինստիտուտի զեկույցում։

«Մեր գնահատումներով՝ այս ամռանը 854 քաղաքում գրանցվել է տապով պայմանավորված 50 391 հավելուրդային մահ», - նշվում է զեկույցում։

Հավելուրդային մահացություն է կոչվում մահացության ժամանակավոր աճը՝ սկզբնապես սպասվող ցուցանիշի համեմատ, որն առաջանում է այնպիսի արտաքին գործոնների պատճառով, ինչպիսիք են անոմալ եղանակային երևույթները, ռազմական հակամարտությունները կամ սովը։

Տապից մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Մալթայում, Իտալիայում և Հունգարիայում։ Նշվում է նաև, որ տապի հետևանքներից մահացության դեպքերի գրեթե կեսը բաժին է ընկել 85-ից բարձր տարիքի անձանց։ Միևնույն ժամանակ, գրանցված մահվան դեպքերից 883-ը բաժին է ընկել 20-44 տարեկան անձանց։

2026 թ. ամռանը տապով պայմանավորված մահվան դեպքերի թիվը գրեթե կրկնակի գերազանցել է 2025 և 2024 թթ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշները։

Մայիսին Եվրոպայում սկսվել է անոմալ տապ, որը շարունակվել է գրեթե ողջ ամառ։ Մի շարք երկրներում ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել։ Առանձին երկրներում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճան Ցելսիուսը։ Չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով եվրոպական բազմաթիվ երկրներում, մասնավորապես, Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում, անտառային հրդեհներ են բռնկվել։

Հայերեն Русский

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ