Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

2 րոպեի ընթերցում

Իտալիայի կառավարությունը հաստատել է ճանապարհային փոխադրումների, գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտներին տրամադրվող արտակարգ օգնության մասին հրամանագիր՝ ի պատասխան վառելիքի գների շուրջ ծագած և երկրի հարավում տարածված զանգվածային բողոքի ակցիաների։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Փաթեթը ներառում է 60 միլիոն եվրոյի փոխհատուցում՝ վարորդների և ֆերմերների կրած վառելիքի ծախսերի դիմաց։ Ակնկալվում է, որ վճարումները կկատարվեն մեկ ամսվա ընթացքում։

Վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ դիմել է ներքին գործերի նախարարին՝ արձագանքելու բեռնափոխադրողների, ֆերմերների և առևտրի ոլորտի ներկայացուցիչների պահանջներին, ապահովելու տեղաշարժի ազատությունը և ապրանքների մատակարարումը ձեռնարկություններին, իսկ դրա արդյունքում՝ նաև քաղաքացիներին։

Զանգվածային բողոքի ակցիաներն ու ցուցարարների կողմից ճանապարհների արգելափակումը լուրջ պարենային և վառելիքային ճգնաժամ են առաջացրել Իտալիայի հարավում. ապրանքները չեն հասնում խանութների դարակներին (, իսկ բազմաթիվ բենզալցակայաններում վառելիքը սպառվել է։

Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսության, սակայն բանակցությունների ձախողման դեպքում պատրաստ է նաև սկսել ճանապարհային արգելապատնեշների ապամոնտաժումը։

 

 

Հայերեն

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի