1 րոպեի ընթերցում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում մասնակցել է Չինաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ելույթով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել Չինաստանի առաջնորդող դերը Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունման գործում՝ ընդգծելով համատեղ հանձնառություններն ազգային քաղաքականությունների և գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է տաղավարը՝ որպես կենսաբազմազանության պահպանության փորձի փոխանակման և նոր գործընկերությունների ձևավորման հարթակ։
«Կունմինգից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է։ Թող այս տաղավարը դառնա այն վայրը, որտեղ միասին կշարունակենք այդ ճանապարհը»,- նշել է նախարարը։