ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին
1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հոկտեմբերի 14-16-ը կայացել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումը, որին մասնակցել է նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի գլխավորությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Պատվիրակության կազմում էր նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Ֆորումից զատ` հայաստանյան պատվիրակությունը նաև հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։