Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել թեթև բազմանպատակային հրթիռների մատակարարումներն Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հոկտեմբերի 14-ին Դաունինգ սթրիթում կընդունի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն. հանդիպման ընթացքում նա կհայտնի, որ Լոնդոնը կարագացնի բրիտանական արտադրության թեթև բազմանպատակային հրթիռների (LMM) մատակարարումներն Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Ուկրաինացի ժողովրդին ուղղված իմ կոչը միանգամայն հստակ է. մենք ձեր կողքին ենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի, և ձեզ կտրամադրենք ավելի ծավալուն և օպերատիվ աջակցություն», - մեջբերում է վարչապետի գրասենյակը Բըրնհեմի խոսքը:

Բացի բրիտանական արտադրության թեթև բազմանպատակային հրթիռների (LMM) մատակարարումներն արագացնելուց, Լոնդոնը Կիևին կմատակարարի 45 միլիոն ֆունտ ստեռլինգի զենիթային հրթիռներ։

«Մեծ Բրիտանիան արդեն 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ է հատկացրել առաջիկա չորս տարվա ընթացքում Ուկրաինային ավելի քան 5000 LMM հրթիռներ մատակարարելու համար։ Բացի այդ, այսօր հայտարարված 45 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ հրթիռների փաթեթից 10 միլիոն ֆունտ ստեռլինգի տրամադրումը կարագացվի՝ Ուկրաինայի ձմեռային ամենահրատապ կարիքները բավարարելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Վարչապետը նաև նախարարներին հանձնարարել է մշակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման և ֆինանսական լրացուցիչ փաթեթներ՝ առաջիկա շաբաթներին Կիևին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հայերեն English Русский

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները