Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9000-ը

2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 9066-ի։ Հիվանդությունից մահացածների թիվը հասել է 4381-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով ԿԴՀ առողջապահության նախարարությանը։

Այսպիսով, հիվանդությունից մահացածների թիվը մոտենում է հաստատված դեպքերի կեսին։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ էբոլայից մահվան դեպքերի թիվը 4315 էր, հիվանդացածների թիվը՝ 8914։

Աշխարհ

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Մահերի թվի աճը տագնապ է առաջացրել բուժաշխատողների և իշխանությունների շրջանում, ընդ որում՝ գրանցված մահերի զգալի մասը տեղի է ունենում բուժկենտրոններից դուրս։ Պաշտոնյաների խոսքով՝ հաստատված դեպքերը կազմում են բոլոր դեպքերի ընդամենը մեկ երրորդը, շատ դեպքեր մնում են չբացահայտված։ Բռնկման պատճառը էբոլայի բունդիբուգյո հազվագյուտ տեսակն է, որի դեմ հաստատված պատվաստանյութ կամ բուժում գոյություն չունի։

Վիրուսի տարածումը զսպելու ջանքերին խոչընդոտում են մի շարք գործոններ։ Դրանց թվում են կառավարական ուժերի և ապստամբ խմբավորումների միջև մարտերը, որոնք հանգեցրել են աշխարհում ամենածանր մարդասիրական ճգնաժամերից մեկին, առողջապահական անվտանգության միջոցների լայնածավալ անտեսումը, բնակչության ինտենսիվ տեղաշարժերը, ինչպես նաև բժշկական պարագաների և բուժկենտրոնների պակասը։

Հայերեն English Русский

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել թեթև բազմանպատակային հրթիռների մատակարարումներն Ուկրաինային