Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) մայիսից ի վեր գրանցվել է էբոլա տենդի ավելի քան 8900 դեպք,  ավելի քան 4300 հիվանդացածներ մահացել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

Ըստ վարչության տեղեկագրի՝ 2026 թվականի 41-րդ համաճարակաբանական շաբաթվա արդյունքներով, որն ավարտվել է հոկտեմբերի 11-ին, ԿԴՀ-ում գրանցվել է էբոլայի 8914 հաստատված դեպք և 4315 մահ։ Մահացությունը կազմում է 48,4%։ Հոկտեմբերի 5-ին էբոլայի վերաբերյալ նախորդ տեղեկագրի հրապարակումից ի վեր ԿԴՀ-ում գրանցվել է հիվանդության 472 նոր հաստատված դեպք, ներառյալ՝ 235 մահ։

Այժմ հիվանդության բռնկումն ընդգրկել է երկրի արևելքի յոթ նահանգի 65 շրջան՝ մեկ շրջանով ավելի, քան մեկ շաբաթ առաջ։

Էբոլայի ներկայիս բռնկումն սկսվել է մայիսի 15-ին՝ ԿԴՀ-ում և Ուգանդայում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ երկրի տարածքում բռնկումն ավարտվել է: Օգոստոսի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է այդ տեղեկատվությունը։

Հոկտեմբերի 6-ին Քենիայի իշխանությունները հայտնել են երկրում էբոլայով վարակման առաջին դեպքի մասին։ Ախտահարվածը Քենիայի քաղաքացի էր, որը ԿԴՀ-ում էր։ Նա երկիր վերադառնալուց հետո հոկտեմբերի 5-ին մահացել էր հիվանդանոցում: Քենիան 293 թեստ է անցկացրել, սակայն էբոլայի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը։

Հայերեն Русский

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

Կարծրատիպերը խոչընդոտում են զինված ուժերում կանանց մասնակցությանը․ Մանասյան

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին

Արսեն Թորոսյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման և ինտեգրման ծրագրերի ընթացքը

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել