Քենիայում էբոլա վիրուսի պատճառով 108 մարդ կարանտինի մեջ է

2 րոպեի ընթերցում

Քենիայում էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերումից հետո 108 մարդ գտնվում է կարանտինի մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Daily Nation թերթը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Էյդեն Դուալեին։

Նրա խոսքով՝ իշխանությունները պարզել են 122 մարդու ինքնությունը, որոնք շփում են ունեցել հիվանդացած անձի հետ։ Նրանցից 108-ն այժմ գտնվում են կարանտինում՝ ամենօրյա բժշկական հսկողության ներքո։ Նրանցից ոչ մեկի մոտ առայժմ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել։ Շփում ունեցած  մյուս անձանց հսկման աշխատանքները շարունակվում են։

Նախարարը նշել է, որ երկրում էբոլայով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակաբանական ուժեղացված հսկողության սկզբից ի վեր ստուգում է անցել երկիր ժամանած ավելի քան 667 հազար ուղևոր՝26 սահմանային անցակետում։ Իշխանությունները նաև կազմակերպել են արագ արձագանքման խմբերի շուրջօրյա հերթապահություն։

Քենիայում էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է հոկտեմբերի 6-ին։ Վարակված անձը Քենիայի քաղաքացի է, ավելի վաղ բնակվել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում։ Նա Նայրոբի է ժամանել հոկտեմբերի 3-ին՝ Ուգանդայի տարածքով, և երկու օր անց մահացել հիվանդանոցում:

Հայերեն Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը