1 րոպեի ընթերցում
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Սյունիքի մարզի գյուղերից մեկում երեք ադրբեջանցիների հայտնվելու մասին տարածված տեղեկությունները։
«Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։
Հոկտեմբերի 9-ին «24News»-ը գրել էր, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կուրիս գյուղի բնակիչները հայտնել են, թե գյուղում գիշերը նկատել են քաղաքացիական հագուստով երեք անձանց, որոնք, ըստ բնակիչների ենթադրության, կարող էին ադրբեջանցիներ լինել։