Ռուսաստան

Կրամատորսկում ռուսական հարվածներից 30 մարդ է զոհվել, ՌԴ-ում թիրախավորվել է «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը

2 րոպեի ընթերցում

Կրամատորսկում ռուսական հարվածներից 30 մարդ է զոհվել, ՌԴ-ում թիրախավորվել է «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը

Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում տասնյակ մարդիկ են զոհվել: Կրամատորսկում հարվածի տակ է հայտնվել երկու երթուղային ավտոբուս: 30 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Դատախազությունը հայտնել է, որ ռուսական ուժերը Կրամատորսկին են հարվածել սավառնող ռումբով, առավոտյան ժամը 10:00-ին:

Եվս 3 մարդ զոհվել է Կրամատորսկի համայնքի Բելենկոյե ավանում:

Հարվածների է ենթարկվել նաև Կիևը, որ տեղ կա 2 զոհ, մի քանի վիրավո :

Իսկ Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում հոկտեմբերի 7-ի հարվածից փլուզված շենքում զոհերի թիվը հասել է 22-ի, այդ թվում՝ հինգ երեխա: 54 մարդ վիրավորվել է:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում հայտնել է, որ ռուսական հրետակոծություններն ավերածություններ են պատճառել երկրի 10 մարզում:

Ուկրաինական ուժերն էլ Ռուսաստանի Ռյազանի մարզում անօդաչուներով հարվածել են «Յանդեքս» ընկերության տվյալների կենտրոնին, որտեղ հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան: Տվյալների կենտրոնի աշխատանքը դադարեցվել է, «Յանդեքս»-ի ծառայությունների մի մասը կարող է անհասանելի լինել: 

Բաշկորտոստանի Սալավատ քաղաքում, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի,  թիրախավորվել է նավթավերամշակման գործարան, որտեղ հրդեհ է բռնկվել: Ռուսական կողմը ևս հայտնել է Սալավատում հարձակման մասին, սակայն չի նշել, թե կոնկրետ ինչ օբյեկտ է հարվածի ենթարկվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում