ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Գենդերային թեմատիկ խմբի հանդիպմանը
2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում մասնակցել է «Գենդերային հավասարություն և ներառական կառավարում. ինստիտուցիոնալ մոտեցումներ և նորարարական գործիքներ» խորագրով Գենդերային թեմատիկ խմբի «Կանանց քաղաքական մասնակցություն» ենթախմբի հերթական հանդիպմանը:
Բացման խոսքերով հանդես են եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման նպատակն էր ներկայացնել և մասնակիցների հետ քննարկել գենդերային հավասարության և ներառական կառավարման գործնական ու ինստիտուցիոնալ մոտեցումները, ինչպես նաև թեմատիկ հետազոտությունների արդյունքները։
Արմեն Նավասարդյանը հանդես է եկել «Ինստիտուցիոնալ վերափոխումը գործնականում. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԱԶԾ Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման փորձը» խորագրով ներկայացմամբ: Վերջինիս շրջանակում անդրադարձ է կատարվել պետական հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման կարևորությանը։
Նշվել է, որ ՀՀ ՄԻՊ հաստատությունը աշխարհում առաջին Մարդու իրավունքների ազգային հաստատությունն է, որն սկսել է ԳՀՊ ներդրման գործընթացը:
Ի թիվս այլնի՝ Արմեն Նավասարդյանը ներկայացրել է ԳՀՊ ներդրման գործընթացի շրջանակներում իրականացվող աշխատանքները, ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով ՀՀ ՄԻՊ հաստատության գենդերազգայնության ապահովման՝ որպես կարևոր առաջնահերթության հանգամանքը, և այս համատեքստում ՄԻՊ հաստատության
Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի համար անցկացված վերապատրաստման դասընթացները, աշխատաժողովները և հանդիպում-քննարկումները