1 րոպեի ընթերցում
Իսպանիայի Կատալոնիա շրջանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնել են տեղի իշխանությունները։
Կատալոնիայի իշխանությունները եղանակային վտանգի վերաբերյալ կարմիր նախազգուշացում էին հայտարարել և բնակիչներին կոչ արել մնալ տներում։ Նախազգուշացման պատճառը տարածաշրջանին մոտեցող փոթորկի վտանգն էր, ինչպես նաև նոր հորդառատ անձրևների կանխատեսումը։
Հոկտեմբերի 3-ից տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Բարսելոնայի մերձակա Բելվիտչ և Կոռնելիա քաղաքներում տներ են հեղեղվել, բազմաթիվ մեքենաներ մնացել են ջրի տակ։
Եղանակային պայմանների պատճառով Բարսելոնայի օդանավակայանում չեղարկվել կամ հետաձգվել են են մի շարք չվերթներ։ Հորդառատ անձրևների պատճառով խափանվել է նաև տեղական գնացքների երթևեկությունը։ Խանութները վաղաժամ փակվել են, ֆուտբոլային հանդիպումները չեղարկվել են։