Արարատի պարեկները ձերբակալել են մեկնարկային ատրճանակով կրակած երիտասարդին

1 րոպեի ընթերցում

Մասիսում ծառայություն իրականացնող պարեկները հոկտեմբերի 1-ին ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը մեկնարկային ատրճանակից կրակոցներ է արձակել։

Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են հիշյալ մեքենան։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, խուլիգանություն կատարելու կասկածանքով վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Մասիս քաղաքի բնակիչ 21-ամյա վարորդն ընդունել է, որ ինքն է կրակել մեկնարկային ատրճանակով, որը մեքենայի մեջ է։

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։

Հանգամանքները պարզվում են։

Հայերեն