Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրան կարևոր հանձնառությունն ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից, Անահիտ Մանասյանը կարևորել է ՄԻՊ հաստատության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համագործակցությունը՝ երեխաների իրավունքներին առնչվող առանցքային հարցերի հասցեավորման տեսանկյունից։ 

Պաշտպանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ հաստատության համար հանդիսանում է կարևոր առաջնահերթություն՝ նշելով, որ երեխաների իրավունքները երբևէ չեն կարող դիտարկվել որպես երկրորդական` իրավունքների այլ ոլորտների համեմատությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև հանրային ընկալումների փոփոխության անհրաժեշտությունը՝ այս գործընթացում ընդգծելով նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի առանցքային դերակատարությունը։ Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցության կարևոր արդյունքներից մեկին՝ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը՝ այն գնահատելով որպես երեխաների ձայնը լսելի դարձնելու, նրանց մասնակցության ապահովման և ոլորտային խնդիրների արդյունավետ հասցեավորման լավագույն փորձերից մեկը։

Իր հերթին Ղասան Խալիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը երեխաների իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Պաշտպանի աշխատակազմի հետ ընթացիկ և հետագա համագործակցության ուղղությունների, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայերեն English Русский

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը