Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գործընկերներին տեղեկացրել է 2026 թվականի վերջին Դաշնային խորհրդի կազմից հեռանալու իր մտադրության մասին՝ հավելելով, որ այդ որոշումը կայացրել է՝ առաջնորդվելով երկրի լավագույն շահերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ավստրիական Baha Breaking News պարբերականը։

Պարմելենը, որը նաև զբաղեցնում է երկրի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, հերքել է առողջական խնդիրների պատճառով պաշտոնը թողնելու մասին լուրերը՝ պնդելով, որ, միևնույն է, չէր մնա իր խորհրդարանական մանդատի ավարտից (որը նախատեսված էր 2027 թվականի աշնանը) ավելի երկար ժամկետով։ Պատասխանելով իրեն փոխարինողների վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ չի միջամտելու նրանց ընտրության գործընթացին։

Աջակողմյան «Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության» անդամ Պարմելենը Շվեյցարիայի կառավարության կազմում ընդգրկվել է դեռևս 2016 թվականին։ Նա երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2021 և 2026 թվականներին։ Շվեյցարիայում Դաշնային խորհրդի յոթ անդամները ռոտացիոն կարգով մեկական տարի ժամկետով ստանձնում են նախագահի պաշտոնը։

Հայերեն English Русский

«Տիեզերական ճամփորդություն» ներկայացմամբ Երևանում մեկնարկել է «Հայ ֆեստ» փառատոնը

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

Ֆրանսիայում աշակերտների ցույցերի պատճառով 170 աշակերտ վիրավորվել է, 400 դպրոց՝ փակվել

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Բուլղարիայի նախագահը հայտարարել է, որ ԱԲ-ն պետք է գնահատվի հասարակությանը բերած օգուտներով․ BTA

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Կենսաթոշակների բարձրացումն առնչվելու է շուրջ 700 հազար մարդու