ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հերթական անգամ խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները և նոր սահմանափակումներ է մտցրել կղզի-պետության ֆինանսական գործառնությունների, այդ թվում՝ մասնավոր հատվածի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը։

ԱՄՆ իշխանություններն արգելել են ցանկացած ֆինանսական գործառնություն Կուբայի այն կազմակերպությունների հետ, որոնք կապված են ուժային կառույցների և Grupo de Administración Empresarial S.A. (GAESA) կոնգլոմերատի հետ։

Ֆինանսական գերատեսչությունը նաև չեղարկել է այն գլխավոր լիցենզիան, որը 2024 թվականից ամերիկյան բանկերին թույլ էր տալիս իրականացնել դոլարային վճարումներ Կուբայի մասնակցությամբ, եթե վճարման աղբյուրն ու նշանակման կետը գտնվում էին ԱՄՆ սահմաններից դուրս և չէին վնասում ԱՄՆ քաղաքացիների շահերին։

Ֆինանսների նախարարությունը նաև չեղարկել է այն թույլտվությունը, որն ամերիկյան բանկերին հնարավորություն էր տալիս «հաշիվներ բացել և վարել Կուբայի քաղաքացու անունով, որը մասնավոր հատվածի անկախ ձեռնարկատեր է»։ Կուբացի մասնավոր ձեռնարկատերերի համար ԱՄՆ բանկային համակարգից օգտվելու հնարավորությունը թույլատրվել էր 46-րդ նախագահ Ջո Բայդենի օրոք այն միջոցների շրջանակներում, որոնք ուղղված էին Կուբայի մասնավոր հատվածին աջակցությանը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև սահմանափակում է  որոշ կատեգորիաների ուղևորություններ, որոնք ԱՄՆ քաղաքացիներին թույլատրել էր 44-րդ նախագահ Բարաք Օբաման: Խոսքը վերաբերում է մշակութային փոխանակման ծրագրերին, ինչպես նաև մասնագետների խոր​​հրդաժողովներին և հանդիպումներին։ Այժմ դրանց մասնակցության համար պահանջում է ԱՄՆ իշխանությունների թույլտվությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ  երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոն մինչև 2027 թ. սեպտեմբերի 14-ը։

Հայերեն Русский

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը

Հայաստանի համար պղինձը նույն նշանակությունն ունի, ինչ որոշ երկրների համար՝ նավթը․ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչ

ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,6 միլիարդ դրամ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ