ՖԻԴԵ-ի նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլի բացմանը
1 րոպեի ընթերցում
Ծաղկաձորում սեպտեմբերի 29-ին մեկնարկել է 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը, որի բացման արարողությանը ներկա է եղել նաև ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունն անցկացվում է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ-2026» նախաձեռնության շրջանակում:
Եվրոպական փուլում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը կնվաճեն WSTC մեծ եզրափակչի ուղեգրեր, որտեղ տարբեր մայրցամաքների ուժեղագույն դպրոցական թիմերը կմրցեն աշխարհի չեմպիոնի կոչման համար։
Մրցաշարին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել եվրոպական երկրների դպրոցական թիմեր, մարզիչներ, պատվիրակություններ և շախմատային համայնքի ներկայացուցիչներ: Մրցաշարը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա), Միջազգային դպրոցական շախմատի ֆեդերացիայի (ISCF), Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Եվրոպական շախմատի միության (ECU) համատեղ ջանքերով՝ գլխավոր գործընկեր Freedom Holding Corp.-ի աջակցությամբ։
Առաջնությունը կտևի մինչև հոկտեմբերի 3-ը: