1 րոպեի ընթերցում
Ուկրաինայի քաղաքներին հասցված ռուսական հարվածների հետևանքով սեպտեմբերի 28-ին Կիևում զոհվել է մեկ, Դնիպրոյում՝ երեք մարդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նա նշել է, որ Կիևում վիրավորվել է 19 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Վիրավորներից վեցը, այդ թվում՝ երկու երեխա, հոսպիտալացվել են։ Քաղաքի կենտրոնում անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի շենքին։
Դնիպրոյում հարված է հասցվել գործարար կենտրոնի շենքին։ Դնիպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի հաղորդմամբ՝ զոհվել է երեք, վիրավորվել՝ 15 մարդ։ Փրկարարները շենքից տարհանել են 47 մարդու։ Սեպտեմբերի 28-ին հարվածի հետևանքով վնասվել է նաև Օդեսայի բազմաբնակարան շենքերից մեկը. քաղաքի ռազմական վարչակազմի տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ։