Շվեդիայի ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության առաջնորդը հրաժարվել է կառավարություն ձևավորել
2 րոպեի ընթերցում

Շվեդիայի ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կուսակցությունների դաշինքի առաջնորդ Մագդալենա Անդերսոնը վերադարձրել է կառավարություն ձևավորելու մանդատն այն բանից հետո, երբ իր դաշինքի կուսակցություններից մեկը որոշել է այլ քաղաքական ճամբարի ներկայացուցչի աջակցել որպես խորհրդարանի խոսնակի թեկնածու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ground News պարբերականը։
Հանգստյան օրերին «Ձախ կուսակցությունը» հանդես է եկել խորհրդարանի խոսնակի պաշտոնում «Չափավոր կոալիցիոն կուսակցության» (Moderaterna) անդամ Անդրեաս Նոռլենի թեկնածության օգտին։
Այժմ Ռիկսդագի (խորհրդարան) խոսնակը կառաջարկի կառավարություն ձևավորել վարչապետի պաշտոնակատար Ուլֆ Քրիստերսոնին՝ աջ քաղաքական դաշինքի ղեկավարին և «Չափավոր կոալիցիոն կուսակցության» առաջնորդին, որը խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը։
Ընդ որում, ստեղծված իրավիճակը պարտադիր չէ, որ նշանակի, որ Անդերսոնը չի կարող դառնալ նոր վարչապետ։ Ինչպես նշում է Bloomberg-ը, նա կարող է կառավարություն ձևավորելու ևս մեկ հնարավորություն ստանալ, եթե նրա մրցակիցները նույնպես չկարողանան պայմանավորվել։
Շվեդիայում միապալատ խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերին։ Հաղթանակ է տարել ընդդիմադիր ձախ կենտրոնամետ դաշինքը՝ Ռիկսդագում ապահովելով 176 տեղ։ Ընդդիմադիր դաշինքի մեջ մտնում են Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը, Ձախ կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Կենտրոնի կուսակցությունը։