Շվեդիայի ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության առաջնորդը հրաժարվել է կառավարություն ձևավորել

2 րոպեի ընթերցում

Շվեդիայի ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կուսակցությունների դաշինքի առաջնորդ Մագդալենա Անդերսոնը վերադարձրել է կառավարություն ձևավորելու մանդատն այն բանից հետո, երբ իր դաշինքի կուսակցություններից մեկը որոշել է այլ քաղաքական ճամբարի ներկայացուցչի աջակցել որպես խորհրդարանի խոսնակի թեկնածու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ground News պարբերականը։

Հանգստյան օրերին «Ձախ կուսակցությունը» հանդես է եկել խորհրդարանի խոսնակի պաշտոնում «Չափավոր կոալիցիոն կուսակցության» (Moderaterna) անդամ Անդրեաս Նոռլենի թեկնածության օգտին։

Այժմ Ռիկսդագի (խորհրդարան) խոսնակը կառաջարկի կառավարություն ձևավորել վարչապետի պաշտոնակատար Ուլֆ Քրիստերսոնին՝ աջ քաղաքական դաշինքի ղեկավարին և «Չափավոր կոալիցիոն կուսակցության» առաջնորդին, որը խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը։

Ընդ որում, ստեղծված իրավիճակը պարտադիր չէ, որ նշանակի, որ Անդերսոնը չի կարող դառնալ նոր վարչապետ։ Ինչպես նշում է Bloomberg-ը, նա կարող է կառավարություն ձևավորելու ևս մեկ հնարավորություն ստանալ, եթե նրա մրցակիցները նույնպես չկարողանան պայմանավորվել։

Շվեդիայում միապալատ խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերին։ Հաղթանակ է տարել ընդդիմադիր ձախ կենտրոնամետ դաշինքը՝ Ռիկսդագում ապահովելով 176 տեղ։ Ընդդիմադիր դաշինքի մեջ մտնում են Սոցիալ-դեմոկրատական ​​աշխատավորական կուսակցությունը, Ձախ կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Կենտրոնի կուսակցությունը։

Հայերեն Русский

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հարգանքի տուրք Կոմիտասին. մեկնարկել է վարդապետի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը

Մոլդովայում մեկնարկել է «Մոլդովայի բիզնես շաբաթ 2026»-ը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/09/26