Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել 2026 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար։

«Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։

Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են հեռուստաընկերությունից՝ նշելով, որ վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։

Հայտարարությամբ հանդես էր եկել նաև երգիչ Թաթա Սիմոնյանը՝ շեշտելով, որ սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում է կոպիտ սխալ: Երգիչն ընդգծել էր, որ նյութը օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու։

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր եթերում ցուցադրել այդ համերգը:

Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է: Նյութն օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,– գրել էր Թաթա Սիմոնյանը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսված և 44 օր տևած պատերազմում հայկական կողմից զոհվել է 3,833 անձ, որոնցից 3,755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Մինչ օրս անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք:

Հայերեն English

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնել են նվազեցնել միմյանցից ներմուծվող 60 մլրդ դոլարի ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Մեծ Բրիտանիայում ամերիկյան օբյեկտների համար մեծ ռիսկի առկայության մասին

Հնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո է կազմակերպվել

Չինաստանից երկու հսկա պանդա է ժամանել Ատլանտայի կենդանաբանական այգի

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար

Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն