Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել

3 րոպեի ընթերցում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել՝ պաշտոնը թողնելով իր երկրորդ և վերջին հնգամյա պաշտոնավարման ժամկետի ավարտից մոտ յոթ ամիս առաջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ նրա հրաժարականը ճանապարհ է բացում երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար։

Վուչիչի հրաժարականը տեղի է ունենում Սերբիայում հոկտեմբերի 25-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին ընդառաջ։ Նրա «Սերբական առաջադիմական կուսակցությունը» (SNS) ընտրություններին մասնակցում է դաշնակիցների հետ միասին։ Եթե հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններից հետո նրա կուսակցությունն ու դաշնակիցները կարողանան ձևավորել կառավարություն, Վուչիչը կարող է նշանակվել վարչապետ։

Հրաժարականից առաջ Վուչիչը Բելգրադի կենտրոնում գտնվող նախագահի նստավայրի մոտ հավաքված հարյուրավոր աջակիցների դիմել է վերջին անգամ՝ որպես երկրի նախագահ։

«Սա ինձ համար այս շենքում անցկացվող վերջին երեկոն է»,— ասել է նա հավաքվածներին՝ հավելելով, որ «հավատարմորեն ծառայել է» Սերբիային և հպարտ է համատեղ ձեռքբերումներով։

Վուչիչը դեռ հունիսի վերջին էր հայտարարել, որ մտադիր է հրաժարական տալ և Սերբիայում անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։

Եվրոպա

Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին

Սերբիայի Սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Ազգային ժողովի նախագահ Անա Բռնաբիչը՝ մինչև նոր նախագահի ընտրությունը։

Վուչիչը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ։

Հոկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ընտրություններում Վուչիչի SNS-ն ու նրա դաշնակիցները կմրցեն «Ուսանողները հաղթում են» ուսանողական հակակոռուպցիոն շարժման, ինչպես նաև արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների «Եվրոպական Սերբիա» դաշինքի հետ։

«Ուսանողները հաղթում են», «Եվրոպական Սերբիան» և մի շարք այլ քաղաքական ուժեր դեռ չեն առաջադրել իրենց թեկնածուներին նախագահական ընտրություններում։

56-ամյա Վուչիչը երկար տարիներ է՝ համարվում է Սերբիայի քաղաքականության առանցքային դերակատարներից մեկը։ Նա 1990-ականներին Սլոբոդան Միլոշևիչի իշխանության տարիներին զբաղեցրել է տեղեկատվության նախարարի պաշտոնը, իսկ 2012-2014 թվականներին եղել է փոխվարչապետ։ 2014-2017 թվականներին նա զբաղեցրել է Սերբիայի վարչապետի պաշտոնը, իսկ 2017 թվականից երկրի նախագահն է։

Հայերեն English Русский Türkçe

Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

ԱՄՆ-ի կողմից օգտագործվող բրիտանական ռազմաբազայի մոտ հինգ մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով

Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում

Հայտնի են Հայաստանի հրաձգության առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

«Նոր գիրք»-36/26. Սարգսյան, Վիգանտե¸ Գրիգորյան

Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմագերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ բանակցելու նպատակով ժամանել է Վաշինգտոն

Գիտաֆանտաստիկ պատմվածքների «Հորիզոնից անդին» մրցույթի ամփոփումը

Իրանը պատրաստ է վերսկսել ռազմական գործողություններն ԱՄՆ-ի դեմ, սակայն դեռևս չի հրաժարվում դիվանագիտական ճանապարհից. Արաղչի