1 րոպեի ընթերցում
Եվրոպական միությանը մինչև 2034 թվականը ընդհանուր առմամբ 62 տիեզերական արձակում անհրաժեշտ կլինի՝ արբանյակային ծրագրերի իրականացման համար, իսկ Եվրոպայում արձակումների պահանջարկը ներկայիս ցուցանիշների համեմատ կմեծանա գրեթե վեց անգամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելում անցկացված «ԵՄ-ի հասանելիությունը տիեզերքին» համաժողովում հայտարարել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։
«Միայն Եվրոպական միության համար մինչև 2034 թվականը մեզ անհրաժեշտ կլինի 62 արձակում»,- Կուբիլյուսի խոսքերն է փոխանցում Euractiv-ը։
Արձակումներն անհրաժեշտ կլինեն ԵՄ-ի «Գալիլեո» նավիգացիոն, «Կոպեռնիկոս»՝ Երկրի դիտարկման, IRIS² անվտանգ արբանյակային կապի և նախատեսվող կառավարական դիտարկման նոր ծրագրերի համար։