Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 25-ին  դասերի ընթացքում վատացել է 6 աշակերտի ինքնազգացողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ դպրոցից շտապօգնություն են կանչել։

«Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նախնական զննությունից հետո վերադարձել են դպրոց և շարունակել մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։ Դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումն ապահովելու նպատակով միջադեպը կուսումնասիրվի, և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հայերեն