1 րոպեի ընթերցում
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Ռուդոլֆ Գարբոյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Գարբոյանը, մրցելով ռուս Բաիր Բատլաևի հետ ու զիջելով 0:5 հաշվով, դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Էլիդա Քոչարյանը: