COP17 Week Dilijan․ Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ
8 րոպեի ընթերցում

Քանի դեռ Հայաստանը պատրաստվում է հոկտեմբերին հյուրընկալել COP17-ը, Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ։ Դիլիջանի Villa3 Community Hub-ում սեպտեմբերի 19–25-ը կանցկացվի COP17 Week Dilijan-ը՝ միավորելով կենսաբազմազանության պահպանության, բնության և կայուն զարգացման գաղափարները։
COP17 Week Dilijan-ը Green Rock-ի նախաձեռնություն է, որը COP17-ին ընդառաջ միջազգային բնապահպանական օրակարգը տեղափոխում է համայնքային մակարդակ՝ մեկտեղելով բիզնեսին, բնապահպանական կազմակերպություններին, փորձագետներին և տեղական համայնքին։ Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ Հայաստանի «Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանց․ BES-Net Հայաստան» ծրագրի համագործակցությամբ և ֆինանսական աջակցությամբ։

Մեկ շաբաթ՝ մեկ օրակարգի շուրջ
COP17 Week Dilijan-ի շրջանակում Դիլիջանում կքննարկվեն կենսաբազմազանության և բիզնեսի փոխկապակցվածությունը, էկոհամակարգային ծառայությունները, կենսաբազմազանության տվյալների հավաքագրումը, բնապահպանական կրթությունը, մարդ–բնություն փոխհարաբերությունները և կայուն զարգացման հնարավորությունները։
Ծրագիրը համախմբում է գործարարներին, բնապահպանական կազմակերպություններին, փորձագետներին և տեղական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու, թե ինչպես գլոբալ բնապահպանական առաջնահերթությունները Դիլիջանում կարող են վերածվել կոնկրետ նախաձեռնությունների և գործնական քայլերի։
Ծրագիրը պաշտոնապես հաստատվել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության կողմից՝ որպես COP17-ին նախապատրաստող միջոցառում։

Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինայի գնահատմամբ՝ կայուն զարգացման սկզբունքները Green Rock-ի գործունեության կարևոր ուղղություններից են և արտացոլվում են ընկերության նախագծերում։
«Green Rock-ի համար կայուն զարգացումը նախևառաջ պատասխանատու մոտեցում է հարցին, թե ինչպես ենք մենք զարգացնում տարածքները և ինչ արժեք ենք ստեղծում մարդկանց ու ապագա սերունդների համար։ Այս մոտեցումն արտահայտվում է նաև մեր նախագծերում․ մենք հետևում ենք միջազգային չափանիշներին և, մասնավորապես, մեր նախագծերի զարգացման ընթացքում կարևորում ենք էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման սկզբունքները։
Green Rock-ի նախագծերից մի քանիսը ստացել են EDGE սերտիֆիկացում, ինչը մեր մոտեցման կարևոր մասն է։ COP17 Week Dilijan-ի շրջանակում ցանկանում էինք ստեղծել ոչ թե պարզապես միջոցառում, այլ հարթակ՝ գաղափարների փոխանակման և համագործակցության նոր հնարավորությունների համար։ Green Rock-ի համար COP17 Week Dilijan-ը Դիլիջանի ապագայի մեջ իր ներդրումն ունենալու և ցույց տալու հնարավորություն է, որ կայուն զարգացման գլոբալ նպատակները կարող են սկսվել համայնքից՝ կոնկրետ նախաձեռնությունների և համատեղ աշխատանքի միջոցով»,- ասաց Կատերինա Դանեկինան՝ ընդգծելով UNDP BES-Net Armenia Project-ի հետ համատեղ նախաձեռնության կարևորությունը։

Կենսաբազմազանությունը՝ տեղական զարգացման համատեքստում
Դիլիջանը ծրագրի անցկացման համար ընտրվել է քաղաքի և շրջակա տարածքների բնական, համայնքային և տնտեսական առանձնահատկությունների շնորհիվ։ Դիլիջան ազգային պարկը, հարակից անտառային էկոհամակարգերը և բնության ու տեղական տնտեսության սերտ կապը քաղաքը դարձնում են կենսաբազմազանության, կայուն զարգացման և կայուն զբոսաշրջության շուրջ երկխոսության հարթակ։
COP17 Week Dilijan-ի շրջանակում բնապահպանական թեմաները դիտարկվելու են նաև համայնքի զարգացման, կրթության, բիզնեսի և համայնքային կյանքի համատեքստում։
Ծրագրում նախատեսված է «Green Transition: Biodiversity Training» վերապատրաստում՝ կին գործարարների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար։ Կանցկացվի նաև արվեստի և նկարչության մրցույթ՝ էկոհամակարգային ծառայությունների թեմայով։
Սեպտեմբերի 21-22-ին, ծրագրի շրջանակներում՝ MelonPan, HOSQ և Rien à Porter ընկերությունների գործընկերությամբ, կիրականացվեն նորարարական արվեստի, մշակույթի, կայուն նորաձևության և ավանդական բաղադրատոմսերի պատրաստման վարպետաց դասեր, մրցութային փուլեր և աշխատարաններ։ Ծրագրի գործընկեր Evocabank-ը լավագույն աշխատանքների համար 5 մասնակիցների կպարգևատրի դրամական մրցանակներով։

Բնությունը՝ ուսումնասիրության և գործնական փորձի միջոցով
COP17 Week Dilijan-ի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել Դիլիջանի բնությունը և մասնակցել կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների հավաքագրմանը։ Ծրագրում ներառված են բնության արահետով ուղեկցվող շրջայց և iNaturalist հարթակի միջոցով դաշտային պրակտիկա։ Սեպտեմբերի 24-ին նախատեսված է Biodiversity Data & BioBlitz միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվել կենսաբազմազանության ուսումնասիրման և տվյալների հավաքագրման գործընթացում։
Սեպտեմբերի 23-ին Green Rock Foundation-ում կանցկացվի նաև AI Video & Animation Training՝ կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների թեմաներով AI գործիքների կիրառման վերաբերյալ։

Բիզնեսի դերը կայուն զարգացման օրակարգում
COP17 Week Dilijan-ը նաև ներկայացնում է Green Rock-ի մոտեցումը, որի շրջանակում տնտեսական զարգացումը, բնապահպանական պատասխանատվությունը և համայնքի շահերը դիտարկվում են փոխկապակցված։
Այս մոտեցումն արտահայտվում է Դիլիջանում ընկերության բոլոր նախագծերում՝ դեվելոփմենթի, հյուրընկալության, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և հանրային ենթակառուցվածքների ոլորտներում։
COP17-ի շրջանակում Green Rock-ը կմասնակցի Կապույտ գոտու աշխատանքներին, իսկ Կանաչ գոտում կկազմակերպի համաժողով՝ կենսաբազմազանության, կայուն զարգացման և անցում կանաչի թեմայով մասնավոր հատվածի դերի վերաբերյալ։ Ընկերությունը կմասնակցի նաև դաշտային այցի, որի շրջանակում կներկայացնի բնապահպանական սկզբունքները տարածքային զարգացման և ներդրումային գործընթացներում ինտեգրելու իր մոտեցումը։
COP17-ին ընդառաջ Green Rock-ը համագործակցություն է սկսել SOLUTON բնապահպանական խորհրդատվական ընկերության հետ։ Կողմերը նախատեսում են երկարաժամկետ կենսաբազմազանության նախաձեռնություններ Դիլիջանում և դրա սահմաններից դուրս, ինչպես նաև համատեղ միջոցառումներ և ներկայություն COP17-ի շրջանակում։
Այս համագործակցությունը ներառում է նաև COP17-ի Կապույտ գոտում համատեղ ներկայություն և COP17-ի շրջանակում ու դրան ընդառաջ համատեղ միջոցառումների իրականացում՝ ընդգծելով բիզնեսի և բնապահպանական փորձագիտական համայնքի համագործակցության կարևորությունը։