ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածների դադարեցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Fox News-ի եթերում։

«Մենք կառաջարկեինք, և մենք կարծում ենք, որ հիանալի գաղափար կլիներ հրադադար կնքել էներգետիկ ենթակառուցվածքների հարցում, որի դեպքում Ուկրաինայի ենթակառուցվածքները և Ռուսաստանի էներգետիկ ոլորտը հարվածների թիրախ չէին դառնա», - ասել է նա։

Ռուբիոն նշել է, որ ստեղծված իրավիճակում սա առավել նախընտրելի արդյունքն է Վաշինգտոնի համար, սակայն դրա համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։ Պետքարտուղարության ղեկավարի կարծիքով՝ նման համաձայնության հասնելը դյուրին բան չէ։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում