ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակցի Երևանի պետական համալսարանում կայանալիք «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից:

ՀՀ ԱԳՄԱ նախարարության տաղավարի այցելուներին կներկայացվեն նախարարության գործունեությունը, դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները, ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայում ուսումնառելու և ԱԳՄԱՆ համակարգ ընդունվելու հնարավորությունները։ 

Էքսպոյի ընթացքում նախատեսվում են նաև նախապես գրանցված մասնակիցների առցանց հանդիպումներ արտերկրում ՀՀ դեսպանների հետ. մասնակիցները հնարավորություն կունենան դեսպաններին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը՝ մասնագիտական ուղու, դիվանագիտական ծառայության և ոլորտում աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ։

Սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-17:30-ը Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ը՝ մեկ հարթակում համախմբելով ուսանողներին, շրջանավարտներին, գործատուներին, գործընկեր կազմակերպություններին և համալսարանական համայնքի ներկայացուցիչներին։

Էքսպոյի նպատակն է ստեղծել կրթության, գիտության, աշխատաշուկայի և համալսարանական տարբեր ուղղությունների հանդիպման միջավայր, որտեղ մասնակիցները կկարողանան բացահայտել նոր հնարավորություններ, ձեռք բերել գործնական կապեր, ներկայացնել գաղափարներ և ձևավորել համագործակցության նոր ձևաչափեր։

Հայերեն العربية Русский

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Եվրոպական մի շարք հեռուստաալիքներ ստացել են սպառնալիքներ

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը եռակողմ տեխնիկական խումբ են ստեղծել՝ TRIPP-ը գործարկելու համար

Եվրոպական ինդեքսները նվազել են - 06/11/26