Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների կենտրոնական հրապարակներում նորակառույց պատվանդանների վրա բարձրացվել են Հայաստանի Հանրապետության մեծ Եռագույն դրոշները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սեպտեմբերի 21-ին Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակում մարզպետ Կարեն Սարգսյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հանդիսավորությամբ բարձրացրել են ՀՀ մեծ Եռագույն դրոշը։

Միջոցառման ընթացքում օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։ Արարողությանը ներկա են եղել ուժային կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքի բնակիչներ և հյուրեր։

Հանդիսավոր արարողության ընթացքում կենդանի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, որին հաջորդել է տոնական մշակութային ծրագիրը։

Հայաստանի Անկախության 35-ամյակի առիթով մեծ Եռագույն է բարձրացվել նաև Մարտունիում։ Տոնական միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, որոնք նորակառույց պատվանդանի վրա բարձրացրել են Հայաստանի Հանրապետության մեծ Եռագույն դրոշը։

Միջոցառմանը ներկա են եղել ուժային կառույցների և կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ և համայնքի բնակիչներ։ Տոնական արարողությունն ուղեկցվել է համերգային ծրագրով։

Վարդենիս և Մարտունի քաղաքներում Եռագույնի նոր պատվանդանները կառուցվել են համապատասխան համայնքապետարանների ֆինանսավորմամբ։ Ծրագրերից յուրաքանչյուրի համար համայնքապետարանները հատկացրել են 16 միլիոն 230 հազար դրամ։

Հայերեն العربية

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Եվրոպական մի շարք հեռուստաալիքներ ստացել են սպառնալիքներ

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը եռակողմ տեխնիկական խումբ են ստեղծել՝ TRIPP-ը գործարկելու համար

Եվրոպական ինդեքսները նվազել են - 06/11/26