Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է կարիերան ընտրանու կազմում:

«Հավաքականի մարզաշապիկը կրելն իմ կյանքի ամենամեծ պատիվներից է եղել։ Իռլանդիայի դեմ իմ առաջին պաշտոնական հանդիպումից մինչև հավաքականում անցկացրած վերջին խաղս՝ այս ճանապարհի յուրաքանչյուր պահն ինձ համար թանկ է և ընդմիշտ կմնա իմ հիշողության ու սրտի մեջ։ Մեր հաղթանակները, դժվարությունները, ձեր աջակցությունն ու միասին ապրած հույզերը միշտ ինձ հետ են լինելու։ Առանձնահատուկ շնորհակալություն Եղիշե Մելիքյանին՝ վստահության և ինձ կրկին հավաքականում տեսնելու ցանկության համար։  Միշտ հավատացել եմ, որ հավաքականին պետք է ներկայանալ լիարժեք առողջ ու լավագույն մարզավիճակում՝ պատրաստ տալու առավելագույնը։ Այսօր զգում եմ, որ չեմ կարող թիմին տալ այնքան, որքան ինքս եմ ինձնից պահանջում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցցանցերում գրել է Համբարձումյանը:

Հովհաննես Համբարձումյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում նորամուտը տոնել է 2010 թվականին: Ընդհանուր առմամբ մասնակցել է 53 խաղի ու դարձել է 4 գոլի հեղինակ:

Հայերեն Русский

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները