1 րոպեի ընթերցում
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) քննարկում է Հորդանանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Զիմբաբվեի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման հեռանկարները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
«Ակտիվացել են բանակցությունները Հնդկաստանի հետ, որոշում է կայացվել բանակցություննր սկսել Թունիսի հետ, մշակվում է Պակիստանի հետ ազատ առևտրի ռեժիմի ձևավորման հարցը, ուսումնասիրվում են Հորդանանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Զիմբաբվեի, ինչպես նաև մի շարք այլ գործընկերների հետ համաձայնագրերի կնքման հեռանկարները։ Միջազգային կապերի այս աշխարհագրությունն արտացոլում է մեր մոտեցումը Միության տեղի նկատմամբ համաշխարհային տնտեսության մեջ, որը խորը փոխակերպում է ապրում», - ասել է նա Չինաստանի մայրաքաղաքում ԵԱՏՄ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև համագործակցությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ։
ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: