1 րոպեի ընթերցում
Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները սեպտեմբերի 10-ին «Համզա» կոչվող հանդամասում հայտնաբերել են փայտանյութով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատար։ Աչաջուր գյուղի բնակիչ 24-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կաղնի և բոխի տեսակի փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։