ՄԻՊ աշխատակազմում իրավասու մարմինների հետ քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ արդարադատության և ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման գործընթացում առկա գործնական խնդիրները, գործընթացում ներգրավված իրավասու մարմինների դերակատարումը, ինչպես նաև առկա խնդիրների լուծման և տեսակցությունների արդյունավետ կազմակերպման հնարավոր մեխանիզմները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երեխային օտարերկրյա պետություն անօրինական տեղափոխելու դեպքում երեխայի հետ շփման իրավունքի ապահովման գործընթացում առկա խնդիրներին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման և դիմում-բողոքների քննարկման արդյունքում վեր հանված խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերի ու համագործակցության հնարավորություններին։

Հայերեն

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Պատրաստվում ենք տնտեսական մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու առաջարկներ ներկայացնել ՌԴ-ին. Նիկոլ Փաշինյան

Ռուսական ռազմաբազայի ներկայության կարիքը Հայաստանի Հանրապետությունը չի տեսնում. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել Հանրային հեռուստաընկերության հիմնադրման և հայկական հեռուստատեսության 70-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացվել է ենթադրյալ իրավախախտումների 11 հաղորդում. ՆԳՆ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ

ՄԻՊ-ն ուղերձ է հղել կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ

Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. ՆԳՆ

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ

Տավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ