Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սիբիրի դաշնային շրջանում վերջին մեկ ամսվա ընթացքում հինգերորդ մարդն է զոհվել արջի հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկասում ՏԱՍՍ-ի հաշվարկները:

Վերջին շրջանում Սիբիրում արձանագրվում են մարդկանց վրա արջերի հարձակման դեպքեր։ Օգոստոսի վերջին Ալթայի Հանրապետության Արտիբաշ գյուղի զբոսաշրջային ճամբարի տարածքում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրանի վրա, անտառ քարշ տվել 29-ամյա կնոջը և սպանել նրան։ Սեպտեմբերին Կրասնոյարսկի երկրամասում երեք մարդ է զոհվել արջի հարձակումից։ Իսկ սեպտեմբերի 14-ին հայտնի է դաձել արջի հարձակման հետևանքով մի թոշակառուի մահվան մասին Իրկուտսկի մարզի Կիրենսկի շրջանում։

Ընդհանուր առմամբ, ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների, 2026 թվականին արջերը բնակավայրեր են մտել Ռուսաստանի 41 տարածաշրջանում։ Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է  Արևելյան Սիբիրում։ Այնտեղ արջերը մոտեցել են դպրոցներին, զորամասերին, փորձել են ներխուժել մասնավոր տներ տարածաշրջանի հյուսիսային հատվածում։ Կենդանիներին նկատել են Կրասնոյարսկի մի շարք հանգստյան գոտիներում: Կրասնոյարսկում բարձր պատրաստվածության ռեժիմ է սահմանվել:

Հայերեն Русский

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց