Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

2 րոպեի ընթերցում

Իրանական Mehr գործակալությունը մանրամասներ է հայտնել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործակալությունը գրում է, որ Իրանն ու Օմանը շուտով հայտարարելու են Հորմուզի նեղուց մուտք գործելու և դուրս գալու ճանապարհների վերաբերյալ վերջնական համաձայնության մասին՝ շեշտելով, որ դա տեղի կունենա Ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Միևնույն ժամանակ, գործակալությունը, հղում աենոլվ իր աղբյուրներին, նշում է, որ դա չի նշանակելու Հորմուզի նեղուցի վերաբացում։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ Իրանի և Օմանի միջև տեղի ունեցած ակտիվ տեխնիկական և դիվանագիտական բանակցություններն արդեն օգոստոսին հանգեցրել են վերջնական համաձայնության։

 Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Պարսից ծոց մուտքի երթուղին ամբողջությամբ կանցնի Իրանի ջրային տարածքով, իսկ Պարսից ծոցից ելքի երթուղու մի մասը նույնպես կանցնի Իրանի ջրային տարածքով։ Նշվում է, որ այս երթուղով տարանցումը կիրականացվի Իրանի սահմանած կարգավորումների համաձայն։ Պայմանավորվածության իրականացումից հետո հարավային երթուղին, որի բացումը պնդում էր ԱՄՆ-ն, և որը վերջին շրջանում լարվածության հիմնական պատճառներից էր, կփակվի։

Բացի Իրանից, հանդիպմանը կմասնակցեն Օմանը, Պարսից ծոցի մյուս ափամերձ պետությունները, ինչպես նաև Իրաքը։ Այդ երկրներին պարզապես կտեղեկացվի Իրան-Օման բանակցությունների արդյունքների մասին, մինչդեռ մանրամասների վերաբերյալ որոշումները կայացվել են Իրանի և Օմանի միջև անցկացված տեխնիկական հանդիպումների ընթացքում։

Գործակալության աղբյուրը կարևորել է այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունը չի նշանակում, որ Հորմուզի նեղուցը կբացվի։ Իրանը միջնորդների միջոցով ամերիկյան կողմին փոխանցել է նեղուցի վերաբացման յոթ պայման։

Ըստ գործակալության, քանի դեռ Իրանի բարձրագույն ռազմական իշխանությունների կողմից հաստատված այդ յոթ պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը կմնա փակ։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին