Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը (ստորին պալատը) մերժել է Մեծ Բրիտանիայում էվթանազիան օրինականացնելու օրինագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, դա հաստատվել է քվեարկության արդյունքներով, որը հեռարձակվել է խորհրդարանական հեռուստատեսությամբ:

Իշխող Լեյբորիստական ​​կուսակցության պատգամավոր Լորեն Էդվարդսի կողմից ներկայացված փաստաթղթին դեմ է քվեարկել 286 պատգամավոր, կողմ՝ 270։

Օրինագիծը Համայնքների պալատ է ներկայացվել 2024 թվականի հոկտեմբերին և երկու անգամ ստացել էր պատգամավորների աջակցությունը՝ 2024 թվականի նոյեմբերին և 2025 թվականի հունիսին, սակայն Լորդերի պալատը (վերին պալատը), որտեղ այն հետագայում ներկայացվել է, տեքստում ավելի քան 1000 փոփոխություն է մտցրել, ինչի արդյունքում օրինագիծը չի քննարկվել մինչև ապրիլյան խորհրդարանական նստաշրջանի ավարտը և դադարել է ուժի մեջ լինել։

Հունիսին Էդվարդսը վերստին ներկայացրել է օրինագիծը, որը մերժվել է սեպտեմբերի 11-ին: Սա նշանակում է, որ օրինագիծն իր ներկայիս տեսքով այլևս չի քննարկվի և պետք է վերստին ներկայացվի: Այն խորհրդարանի անդամի մասնավոր նախաձեռնություն է, այլ ոչ թե Լեյբորիստական ​​կուսակցության միասնական մոտեցում: Նախորդ քվեարկությունը նույնպես տեղի է ունեցել ազատ ձևաչափով՝ առանց խորհրդարանի անդամներին կուսակցական դիրքորոշմանը պարտավորեցնելու:

Հայերեն Русский

Սեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխիքներ կան․ Փաշինյան

ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի միացել Դուբլինի հռչակագրին

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

Վարչապետը նոր Սահմանադրության օրակարգն առաջ մղելու երկու ճանապարհ է ներկայացրել

Երևանում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից տներ

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար

Սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան