Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը
1 րոպեի ընթերցում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել «Արմ Պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում և կասեցրել խախտմամբ շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեսչական մարմնից, լցակայանը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտա 26/3 հասցեում։
Ընկերության տնօրենին հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու համար։
Տնտեսվարող սուբյեկտն օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։