Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են
1 րոպեի ընթերցում

Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 7-ից դադարած է համարել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԲԴԽ-ի որոշման համար հիմք է հանդիսացել դատավորի՝ սեպտեմբերի 3-ին ներկայացրած հրաժարականի դիմումը։
Որոշումը ստորագրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։