Պորտսմութում միգրանտների դեմ բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների

1 րոպեի ընթերցում

Անօրինական միգրացիայի դեմ բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների Անգլիայի հարավային Պորտսմութ քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է The Daily Telegraph պարբերականը:

Սեպտեմբերի 6-ին Պորտսմութ են տեղափոխվել անօրինական միգրանտներ այն նավից, որը բրիտանական իշխանությունները կալանել էին Լա Մանշում։ Դրանից հետո Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի բազաներից մեկը հյուրընկալող նավահանգստային քաղաքում ինքնաբուխ բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց մասնակցել է շուրջ 500 մարդ։

Ցուցարարները փակել են նավահանգիստ տանող ճանապարհները, որտեղ, ենթադրաբար, գտնվում են միգրանտները։ Ակնկալվում է, որ նրանց Պորտսմութից կտեղափոխեն Մանստոն, որտեղ գործում է միգրանտների պահման կենտրոն։

Անկարգությունները ցրելու ընթացքում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, սակայն ցուցարարներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և մտնել փոքր նավերի կայանատեղիի տարածք։

2018 թվականից ի վեր ավելի քան 205 հազար անօրինական միգրանտ Լա Մանշը փչովի նավակներով հատել և հասել է Մեծ Բրիտանիա։

Հայերեն Русский

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ

Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը

Եվրոպական ինդեքսները նվազել են - 20/11/26