Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 1-ին Լատվիայում ուժի մեջ է մտել Ռուսաստանում և Բելառուսում արտադրված մի շարք արդյունաբերական ապրանքների՝ մասնավորապես գրքերի, խաղալիքների և հագուստի ներկրման արգելքը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Բալթյան երկրի խորհրդարանը (Սեյմասը) համապատասխան որոշումը հաստատել էր դեռ հուլիսին։

«Լատվիայի հասարակության անվտանգությունն ապահովելու և Ուկրաինայի հասարակությանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից Լատվիայի Հանրապետություն որոշակի արդյունաբերական ապրանքների ներկրումը», - նշված է «Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն աջակցության մասին» օրենքում կատարված փոփոխության մեջ։

«Այս փոփոխությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ տնտեսական կապերի համակարգված կրճատման ևս մեկ գործիք են՝ միաժամանակ պահպանելով Ուկրաինայի հանդեպ մեր անսասան աջակցությունը՝ հանուն նրա ազատության և անկախության մղվող պայքարում»,- հայտարարել է Լատվիայի խորհրդարանի Պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռայմոնդս Բերգմանիսը։

 

Հայերեն Русский

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ