Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 970-ը

2 րոպեի ընթերցում

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն օգոստոսի 31-ի երեկոյի դրությամբ հասել է 974-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Նեպալի ոստիկանության վերջին տվյալները։

Ըստ Reuters գործակալության՝ փրկարարները նաև կառուցել են ժամանակավոր կամուրջներ և հիդրոէլեկտրակայանների թունելներում ու ստորգետնյա օբյեկտներում արգելափակված մոտ 300 աշխատողի դուրս են բերել։ 600 հոգի դեռ արգելափակված է։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ջրհեղեղի ազդեցության գոտուց շուրջ 11 000 մարդ փրկվել է։ Աղետի պատճառած վնասների վերականգնման համար տրամադրվել է մոտ 42 միլիոն դոլար։

Ջրհեղեղը, որը տեղի է ունեցել Չինաստանի հետ սահմանին, Տիբեթում 16 զոհի պատճառ է դարձել, 546 մարդ անհետ կորած է։ Չինաստանի իշխանությունների ներկայացրած այս տվյալներն անփոփոխ են օգոստոսի 30-ից։ Տիբեթում գետի արագ հոսքի պատճառով ճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակ ձախողվում են։

Տարերային աղետը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում։ Նախնական տվյալներով՝ հեղեղման պատճառ է դարձել ձնահյուսը Չինաստանի հետ սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ջրի, ցեխի և լեռնային ապարի հուժկու հոսքը գետի հունով վիթխարի արագությամբ անցել է ավելի քան 70 կիլոմետր՝ ավերելով մոտակայքի բնակավայրերը և հանգեցնելով մեծ տարածքի հեղեղման:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն