Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը
1 րոպեի ընթերցում

Նեպալի հյուսիսային շրջաններում՝ Չինաստանի հետ սահմանին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 903-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է երկրի Աղետների ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչությունը։
Ըստ գերատեսչության՝ փրկվել է 10 461 մարդ։
Գրեթե 4200 մարդ անհետ կորած է, այդ թվում՝ 592 օտարերկրացի:
The Guardian պարբերականը հաղորդում է, որ անհետ կորածների թվում է հիդրոէնեգետիկական օբյեկտների առնվազն 933 աշխատող։ Նրանք կարող են արգելափակված լինել թունելներում և ստորգետնյա հատվածներում։ Այժմ Նեպալի իշխանությունների առաջնահերթություններից է հասնել նրանց։
Տիբեթում հաստատվել է 16 մարդու մահը։ Եվս 500 մարդ անհետ կորած է։