Ղազախստանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության առաջնորդը
1 րոպեի ընթերցում
Ղազախստանի նոր միապալատ խորհրդարանի՝ Քուրուլթայի խոսնակ է ընտրվել ընտրություններում հաղթանակ տարած «Ադիլեթ» կուսակցության առաջնորդ Այբեկ Դադեբայը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը:
Դադեբայի թեկնածությունը, որն ավելի վաղ առաջարկել էր երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, խորհրդարանի առաջին լիագումար նիստում պատգամավորները գաղտնի քվեարկությամբ պաշտպանել են միաձայն։
Բաժանվել է 145 քվեաթերթիկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել։ 144-ը կողմ են քվեարկել։
46-ամյա Այբեկ Դադեբայը 2026 թ. մայիսից գլխավորում է Ղազախստանի ամենամեծ կուսակցությունը՝ «Ադիլեթ»-ը։ Մինչ այդ նա Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։
Ղազախստանում օգոստոսի 23-ին անցկացված Քուրուլթայի ընտրությունների արդյունքներով «Ադիլեթ» կուսակցությունը երկրի օրենսդիր մարմնի 145 տեղից ստացել է 110 տեղ։ Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն էին հուլիսի 1-ին երկրում նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։ Նոր սահմանադրությամբ երկպալատ խորհրդարանից անցում է կատարվել միապալատ խորհրդարանի։