«Միլան», «ԱԶ Ալկմար». հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցները Եվրոպայի լիգայի հիմնական փուլում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցները Եվրոպայի լիգայի հիմնական փուլում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈԻԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացած վիճակահանության արդյունքում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցներն են`«ԱԶ Ալկմար»-ը (Նիդեռլանդներ),  «Միլան»-ը (Իտալիա), «Սպարտա Պրահա»-ն  (Չեխիա), «Զալցբուրգ»-ը (Ասվտրիա), «Ցելյե»-ն (Սլովենիա), «Յագելոնիա»-ն (Լեհաստան), «Նիյմեգեն»-ը (Նիդեռլանդներ), «Տոռենսե»-ն  (Պորտուգալիա):

Խաղերի ժամանակացույցը հայտնի կդառնա ավելի ուշ: 

Հայերեն English ქართული Русский Türkçe