Տաջիկստանում կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը․ Հայաստանը կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը

1 րոպեի ընթերցում

Տաջիկստանի պետական կրկեսում սեպտեմբերի 17-20-ը կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը՝ «Կրկեսի աշխարհը միավորում է սրտերը» խորագրով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին կմասնակցեն աշխարհի 14 երկրների արտիստներ։

Հայաստանը միջազգային փառատոնում կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը։ Հայկական կրկեսային արվեստը միջազգային բեմում կներկայացնեն ծաղրածուներ «Vavi»-ն՝ Վահագն Ազիզբեկյանը, և «Mini»-ն՝ Կամո Կիրակոսյանը։

«Վարդանյան եղբայրներ» կրկեսում կարևորում են միջազգային փառատոնին Հայաստանի մասնակցությունը՝ այն համարելով հայկական կրկեսային արվեստը միջազգային հարթակում ներկայացնելու և տարբեր երկրների արտիստների հետ մասնագիտական փորձի փոխանակման կարևոր հնարավորություն։

Փառատոնի շրջանակում նախատեսվում են տարբեր երկրների արտիստների ելույթներ, որոնց միջոցով հանդիսատեսին կներկայացվեն կրկեսային արվեստի տարբեր ուղղություններ և ավանդույթներ։

Հայերեն Русский Türkçe

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը