Վերանշանակվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների պետերը, Գլխավոր հարկադիր կատարողը
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Ծովինար Թադևոսյանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի հունվարից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում, իսկ Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում։
Գուրգեն Աֆրիկյանը և Սիրո Ամիրխանյանը ևս իրենց պաշտոնները զբաղեցնում են 2025 թվականի հունվարից։
Կարդացեք հոդվածը` English