Չինաստան

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 475-ի

1 րոպեի ընթերցում

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 475-ի

Նեպալում սառցադաշտի փլուզման հետևանքով տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է առնվազն 475-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Ջրհեղեղը տեղի էր ունեցել Նեպալի և Չինաստանի սահմանին օգոստոսի 26-ին։ Ավելի քան 1400 մարդ դեռ անհետ կորած է։ Նրանց թվում կա 700 օտարերկրացի։ Նեպալում անհետ կորածների թիվը շուրջ 900 է, Տիբեթում՝ 550։ Տիբեթում հաստատվել է 3 մարդու մահը։

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ առավոտյան կարողացել են 555 զբոսաշրջիկի տարհանել։ Միևնույն ժամանակ, Տիբեթում փրկարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ կա վտանգ, որ սողանքից հետո ձևավորված լիճը կարող է կրկին հեղեղներ առաջացնել։

Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի Նեպալի գրասենյակի ղեկավար Դեյվիդ Ֆիշերը CNN-ն հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շատ բարդ են՝ նոր հեղեղի վտանգի պատճառով։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում ճանապարհների վերաբացման ուղղությամբ՝ հասնելու արգելափակված համայնքներ, որոնց դեռ չի հաջողվել օգնություն հասցնել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում