Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է որակել Ռուսաստանում իր դեսպանատան հյուրընկալությունների տան մոտ տեղի ունեցած միջադեպը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է որակել Ռուսաստանում իր դեսպանատան հյուրընկալությունների տան մոտ տեղի ունեցած միջադեպը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է օգոստոսի 27-ին Ռուսաստանում Ադրբեջանի  դեսպանատան հյուրընկալությունների տան դիմաց անհայտ անձանց կողմից, ինչպես ադրբեջանական կողմն է բնորոշել, «սադրիչ բնույթի պատկերների» տեղադրումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով APA գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տեղի ունեցածը կարող է ուղղված լինել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների արհեստական սրմանը։

«Չի բացառվում, որ այս անընդունելի սադրանքը, բացի ադրբեջանա-ռուսական հարաբերություններն արհեստականորեն սրելու ձգտումից, վերջին շրջանում ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող կողմնակալ արշավի բաղկացուցիչ մասն է»,– ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունը Ռուսաստանի համապատասխան մարմիններին կոչ է արել իրավական գնահատական տալ տեղի ունեցածին, ապահովել միջադեպի համակողմանի քննությունը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ Մոսկվայից ակնկալում է 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների կատարում՝ Ադրբեջանի դեսպանատան և դրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքը խոչընդոտող հնարավոր գործողությունները կանխելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում