Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 332-ի

2 րոպեի ընթերցում

Նեպալում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 332-ի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս մասին հայտնել է Նեպալի ոստիկանությունը։

Նեպալի ազգային աղետների ռիսկի նվազեցման և կառավարման վարչությունը հայտնել է, որ անհետ կորած է ավելի քան 910 մարդ, այդ թվում՝ 517 օտարերկրյա քաղաքացի, Նեպալի բանակի 44 անդամ և 28 ոստիկան։

Նաև նշվում է, որ 351 մարդ փրկվել է։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ անհետ կորել է հինգ ճապոնացի։

«Նեպալում Ճապոնիայի դեսպանատունը չի կարողացել կապ հաստատել այս հինգ հայրենակիցների հետ՝ չնայած նրանց հետ կապվելու փորձերին, և խնդրել է օգնություն որոնողական աշխատանքներում», - ասել է նա X-ում գրառման մեջ։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ Նեպալում անհետ կորել է առնվազն 288 Հնդկաստանի քաղաքացի։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Նեպալում անհետ կորել է Չինաստանի մոտ 100 քաղաքացի։

Ջրհեղեղը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Նեպալի և Չինաստանի սահմանին։

Xinhua գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի վարչապետ Լի Ցյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ միասին ժամանել է Տիբեթի Գիրոնգի շրջանի աղետից տուժած գոտի՝ արտակարգ փրկարարական և օգնության աշխատանքները ղեկավարելու, ինչպես նաև փրկարարներին և տուժածներին այցելելու նպատակով։

Ըստ տեղեկությունների՝ Չինաստանը 141 փրկարար է ուղարկել Գիրոնգի շրջան։ Տիբեթում հաստատվել է 3 մարդու մահը, 558 մարդ անհետ կորած է։

Ընդհանուր առմամբ՝ երկու երկրներում անհետ կորած է շուրջ 1400 մարդ։

Նեպալի պաշտոնյաների նախնական հաղորդագրությունների համաձայն՝ ջրհեղեղի պատճառ կարող էր դառնալ տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով սառցադաշտի ստորին մասի փլուզումը։ Սակայն ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ արձանագրված 4,4 մագնիտուդով երկրաշարժն, ըստ էության, սառցադաշտային ապարների և սառույցի փլուզման և բեկորների հոսքի սեյսմիկ էներգիան է եղել։

Հայերեն English Русский

Ասիական ինդեքսներ - 27/08/26

Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը

Արսեն Թորոսյանը ներկայացրել է իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարեփոխումների հաշվետվությունը

ՀՀ նախագահն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին

Ռուսաստանի ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս

ԿԸՀ-ն հաստատել է ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է որակել Ռուսաստանում իր դեսպանատան հյուրընկալությունների տան մոտ տեղի ունեցած միջադեպը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը