Ուկրաինայի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հրդեհ է բռնկվել 40 հազար քառակուսի մետր տարածքում։ Նախնական տվյալներով՝ Wildberries-ի մեկ աշխատակից տուժել է։

Wildberries-ի մյուս աշխատակիցները դեպքի վայրից տարհանվել են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները Ռուսաստանի շրջանների վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 426 անօդաչու թռչող սարք։

Նշենք, որ ուկրաինական հարվածների հետևանքով վերջին շրջանում տուժել են ՌԴ տարբեր շրջաններում գտնվող Wildberries-ի պահեստներ՝ հանգեցնելով ֆինանսական զգալի կորուստների։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները